Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+23

Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը

14.04.2017, 11:27
Ապրիլի 13-ին և լույս 14-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 45 անգամ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ապրիլի 13-ին և լույս 14-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 45 անգամ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 620 կրակոց, իսկ շփման գծի հյուսիսարևելյան ուղությամբ կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (14 արկ) և ձեռքի հակատանկային նռնականետ (5 արկ):

«Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»,– ասվում է հաղորդագրության մեջ։ -0-