Рейтинг@Mail.ru
USD
377.5
EUR
436.31
RUB
4.4892
GEL
138.97
2026 թ. մարտի 20, ուրբաթ
եղանակը
Երևանում
+11

Հարուցվել է քրեական գործ հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ

25.04.2017, 14:38
Հարուցվել է քրեական գործ հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Նարեկ Հարությունյանի սպանության դեպքի առթիվ, հաղորդում է ՀՀ ՔԱ մամուլի ծառայությունը։
Հարուցվել է քրեական գործ հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հարուցվել է քրեական գործ հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Նարեկ Հարությունյանի սպանության դեպքի առթիվ, հաղորդում է ՀՀ ՔԱ մամուլի ծառայությունը։

Ապրիլի 24-ին՝ ժամը 17:50-ի սահմանում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Նարեկ Հմայակի Հարությունյանը:

Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն: -0-