Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+15

Հայաստանում կաշառք վերցնելու կասկածանքով Հարկային տեսչության աշխատակցի են ձերբակալել

18.03.2015, 18:56
Ֆինանսների նախարարության Արմավիրի հարկային տեսչության պետ Արամ Հովսեփյանը, ով ավելի վաղ զբաղեցրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 6-րդ բաժնի պետի պաշտոնը, ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով, հայտնում է Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը։
Հայաստանում կաշառք վերցնելու կասկածանքով Հարկային տեսչության աշխատակցի են ձերբակալել
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. Ֆինանսների նախարարության Արմավիրի հարկային տեսչության պետ Արամ Հովսեփյանը, ով ավելի վաղ զբաղեցրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 6-րդ բաժնի պետի պաշտոնը, ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով, հայտնում է Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը։

Պաշտոնյան ձերբակալվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Քննչական վարչությունում քննվող քրեական գործով։

ԱԱԾ մամուլի ծառայության տվյալներով` Արամ Հովսեփյանը 2007 թվականի նոյեմբերին գործարար Ռ.Ա.-ին պատկանող ընկերությունում ստուգումների ժամանակ ավելացված արժեքի հարկի և շահութահարկի գումարների անհիմն նվազեցման փաստի արդյունքում առաջացած հարկային պարտավորությունները անտեսելու և դրանք չարձանագրելու դիմաց պահանջել և Ռ. Ա-ից ստացել է 30.000 ԱՄՆ դոլար կաշառք:

«Նույն արարքը Արամ Հովսեփյանը կատարել է նաև 2008 թվականի դեկտեմբեր ամսին, երբ ավելացված արժեքի հարկի և շահութահարկի գումարների անհիմն նվազեցման փաստը դարձյալ անտեսելու և չարձանագրելու համար նույն գործարարից պահանջել եւ ստացել է ևս 40.000 ԱՄՆ դոլար կաշառք»,– ասվում է հաղորդման մեջ։

Նախաքննությունը շարունակվում է: -0-