Հայաստանը կարող է վերադառնալ ԵՄ–ի հետ ասոցացմանը. պատգամավոր
03.09.2014,
14:44
Հայաստանը կարող է հնարավորություն ունենալ վերադառնալ ԵՄ–ի հետ ասոցացման բանակցություններին, կարծում է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավար Ալեքսանդր Արզումանյանը։

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը կարող է հնարավորություն ունենալ վերադառնալ ԵՄ–ի հետ ասոցացման բանակցություններին, կարծում է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավար Ալեքսանդր Արզումանյանը։
«Այսօր որոշ եվրոպացի պաշտոնյաներ հայտարարում են, որ սխալ կլիներ Հայաստանից պահանջել հստակ ընտրություն Եվրասիական միության և ԵՄ–ի հետ ասոցացման միջև»,– չորեքշաբթի լրագրողներին ասաց Արզումանյանը։
Ըստ նրա, ԵՄ–ի հետ ասոցացման պայմանագիրը, ինչպես և ԵՏՄ–ի միացումը, 90 տոկոսով տնտեսական երևույթ է։
«Հայաստանը դատապարտված է լավ հարաբերություններ ունենալ և Ռուսաստանի, և ԵՄ–ի, և ԱՄՆ–ի հետ։ Մենք պետք է մանևրենք, այլ ոչ թե ուղիներից մեկն ընտրենք, այս դեպքում` ԵՏՄ–ին միանալը»,– ասաց պատգամավորը։
Ըստ նրա` Ռուսաստանին կարող է շահավետ լինել ԵՄ–ի հետ ինտեգրվող բարեկամ պետության առկայությունը։
Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը մայիսի 29–ին Աստանայում Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիր են ստորացրել, որն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1–ից։ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 10–ին հայտնել էր, որ ԵՏՄ–ին Հայաստանի միացման մասին համաձայնագիրը կստորագրվի մինչև հոկտեմբերի վերջ։
Սեպտեմբերի 1–ին հաղորդում է ստացվել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է կառավարության` ԵՏՄ–ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի ստորագրման առաջարկությունը։ -0-