Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունները բավարար ակտիվ չեն ՏԻՄ ընտրություններին. պատգամավոր

24.08.2012, 17:13
Ընդդիմադիր հայկական կուսակցությունները բավարար ակտիվ չեն տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին, ասաց խորհրդարանի պատգամավոր, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը:
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ընդդիմադիր հայկական կուսակցությունները բավարար ակտիվ չեն տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին, ասաց խորհրդարանի պատգամավոր, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը:

«Հանրապետության մարզերում ՏԻՄ ընտրություններին ընդդիմությունը շատ քիչ թեկնածուներ է առաջադրում: Դա վկայում է այն մասին, որ ընդդիմությունն անհրաժեշտ մարդկային ռեսուրսներ և սոցիալական բազա չունի մարզերում»,- ուրբաթ լրագրողներին ասաց նա:

Ըստ Բաբուխանյանի՝ ընդդիմության թեկնածուների առավել ոչ մեծ քանակը ՏԻՄ ընտրություններին պայմանավորված է նաև նրանց մոտ այդ ընտրությունների նկատմամբ պատշաճ ուշադրության բացակայությամբ, «քանի որ «մանր» մարզային խնդիրները նրանց չեն հետաքրքրում»:

Այդ կապակցությամբ նա կարծիք հայտնեց, որ հանրապետության մի քանի ընդդիմադիր ուժերի հիմնական նպատակը ոչ թե մարզային խնդիրների լուծումն է, այլ իշխանության ձգտումը:

Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություները կանցկացվեն սեպտեմբերի 9-ին և 23-ին:

Ըստ «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տվյալների՝ ՏԻՄ ընտրություններին, որոնք կանցկացվեն հանրապետության 700 համայնքներում, Հանրապետական կուսակցությունն առաջադրել է 632 թեկնածու, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 58, ՀՅԴ-ն՝ 27, «Օրինաց Երկիր» կուսակցությունը՝ 12, ինչպես նաև շուրջ տասը հոգի այլ կուսակցություններից: -0-