Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+13

Հայաստանի և ԵՄ–ի ասոցիացման մասին համաձայնագիրը կարող է Թուրքիայի վրա ճնշման լծակներ ստեղծել. փորձագետ

26.12.2012, 13:21
Հայաստան–ԵՄ ասոցիացման մասին համաձայնագրի հնարավոր կնքումը և պայմանագրի շրջանակներում ԵՄ մաքսային միությանը Հայաստանի հնարավոր միանալու հեռանկարները կարող են լրացուցիչ ինստիտուցիոնալ լծակներ ստեղծել Թուրքիայի վրա ճնշում գործադրելու հարցում, չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտնեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող Վահրամ Տեր–Մաթևոսյանը։
Հայաստանի և ԵՄ–ի ասոցիացման մասին համաձայնագիրը կարող է Թուրքիայի վրա ճնշման լծակներ ստեղծել. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստան–ԵՄ ասոցիացման մասին համաձայնագրի հնարավոր կնքումը և պայմանագրի շրջանակներում ԵՄ մաքսային միությանը Հայաստանի հնարավոր միանալու հեռանկարները կարող են լրացուցիչ ինստիտուցիոնալ լծակներ ստեղծել Թուրքիայի վրա ճնշում գործադրելու հարցում, չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտնեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող Վահրամ Տեր–Մաթևոսյանը։

2010թ.–ի հուլիսի 19–ին Երևանում մեկնարկեցին Հայաստան–ԵՄ ասոցիացիայի մասին համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները, որը կփոխարինի Գործընկերության և համագործակցության մասին գործող համաձայնագրին և նպատակաուղղված կլինի ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացմանը տարբեր ոլորտներում, մասնավորապես արտաքին քաղաքականության, ժողովրդավորության, տնտեսական ինտեգրման, մարդկանց տեղաշարժման, էներգետիկայի ոլորտներում։

«Թուրքիան 1995թ.–ից մաքսային միության անդամ է, և եթե Միությանը Հայաստանի անդամակցության հարցը լուծվի, իսկ հայ–թուրքական սահմանը դեռ փակ մնա, ապա Թուրքիան լրացուցիչ խնդիրներ կունենա»,– կարծում է Տեր–Մաթևոսյանը։

Նա պարզաբանեց, որ Թուրքիայի համար խնդիր կդառնա այն, որ նա շարունակում է փակ փահել սահմանները Մաքսային միության անդամ պետության` Հայաստանի, հետ։

Տեր–Մաթևոսյանն այդ կապակցությամբ նշեց, որ հայկական իշխանությունները պետք է մշտապես հնչեցնեն Թուրքիայի հետ փակ սահմանի խնդիրը։ --0--