Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+16

Հայաստանի ԿԸՀ–ն հրապարակեց նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները, գործող նախագահը հավաքել է 58,64%

25.02.2013, 15:16
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց փետրվարի 18–ին կայացած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները։
Հայաստանի ԿԸՀ–ն հրապարակեց նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները, գործող նախագահը հավաքել է 58,64%
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց փետրվարի 18–ին կայացած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները։

Պաշտոնական տվյալների համաձայն, որը ներկայացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, բոլոր 1988 տեղամասերի ձայների հաշվարկի արդյունքում գործող նախագահ Սերժ Սարգսյանը հաղթել է առաջին փուլում` հավաքելով ընտրողների ձայների 58,64 տոկոսը։

Երկրորդ տեղը` 36,74% –ով, զբաղեցրել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։

Հրանտ Բագրատյանը ստացել է 31 643 ձայն կամ 2,15%, Պարույր Հայրիկյանը` 18 096 ձայն կամ 1,23%, Անդրիաս Ղուկասյանը` 8 329 ձայն կամ 0,57%, Արման Մելիքյանը` 3 520 ձայն կամ 0,24%, Վարդան Սեդրակյանը` 6 210 ձայն կամ 0,42%։

Ըստ ԿԸՀ տվյալների` ընտրություններին ընտրողների քանակը կազմել է 2 միլիոն 528 հազար 050 մարդ։ Ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 521 հազար 489 մարդ կամ ընտրողների թվի 60,18%-ը։  

Տարածքային ընտրական հանձնաժողովներին տրամադրել է 2 միլիոն 579 հազար քվեաթերթիկ, մարվել է 1 միլիոն 57 հազար 779 քվեաթերթիկ, անվավել է ճանաչվել  50 հազար 976 քվեաթերթիկ։

Ընտրություններին հետևում էր տեղական 26 կազմակերպություններից 6251 և միջազգային տասներկու կազմակերպություններից 632 դիտորդ։ Այդ կազմակերպությունների թվում են` ԵԱՀԿ ԺՀՄԻԳ, ԱՊՀ առաքելությունը, ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովը, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը, ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեան, Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնը (ICES) և Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամը(IFES)։--0--