Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 20, կիրակի
եղանակը
Երևանում
+25

Հայաստանի նախագահը շնորհավորել է Ռոհանիին Իրանի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

17.06.2013, 12:11
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին շնորհավորական ուղերձ է հղել Հասան Ռոհանիին՝ 2013թ. հունիսի 14-ին տեղի ունեցած ընտրություններում հաղթանակի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի բարձր և պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Հայաստանի նախագահը շնորհավորել է Ռոհանիին Իրանի նախագահական  ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին շնորհավորական ուղերձ է հղել Հասան Ռոհանիին՝ 2013թ. հունիսի 14-ին տեղի ունեցած ընտրություններում հաղթանակի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի բարձր և պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Ռոհանին Իրանի նախագահի պաշտոնում ընտրվել է ուրբաթ` հունիսի 14-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքում։ Բարեփոխական թևի ներկայացուցիչը և Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախկին քարտուղարը ստացել է ընտրողների ձայների ավելի քան կեսը։ Ընտրություններին մասնակցությունը կազմել է 72,7%.

«Հավատացած եմ, որ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության ավանդական բարեկամությունը և բարձր քաղաքական երկխոսությունը կշարունակեն իրենց զարգացման վերընթաց ուղին՝ արձանագրելով նորանոր ձեռքբերումներ՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների բարեկեցության»,- նշվում է շնորհավորական ուղերձում:

Երկրի ղեկավարը նշել է, որ ջերմությամբ է հիշում իրենց հանդիպումները Երևանում և Թեհրանում, և համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերով հայ-իրանական միջպետական հարաբերությունները կբարձրացվեն որակապես նոր մակարդակի:

«Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր նվաճումներ Իրանի Իսլամական Հանրապետության կայուն առաջընթացի ապահովման և Իրանի բարեկամ ժողովրդի իղձերի իրականացման գործում»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում: --0--