Հայաստանի նախագահի պաշտոնի համար պայքարը կշարունակի ութ մարդ

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար փաստաթղթեր ներկայացրած տասնհինգ քաղաքացիներից յոթը փաստացի դուրս մնացին հետագա պայքարից։
Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը, ընտրական գրավը չեն վճարել «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանը, թոշակառու Պավլիկ Սարգսյանը, Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը, «Հայ–ռուսական հասարակական միավորման» առաջնորդ Ռոբերտ Ահարոնյանը, Հայաստանի կոբուդո կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Տարոն Աբրահամյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Ռուբեն Այվազյանը։
Վերջին երեքն ավելի վաղ հայտնել էին նախագահական մրցավազքին մասնակցությունից հրաժարվելու մասին։
Ընտրական Օրենսգրքի համաձայն` գրանցման փաստաթղթերի հետ թեկնածուները պարտավոր են տվյալներ ներկայացնել թեկնածուի լիազոր անձի մասին, ընտրական գրավի վճարման մասին անդորրագիր, բնակության տասը տարվա պահանջի մասին տեղեկանք, ինչպես նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը։ Այդ փաստաթղթերից մեկի բացակայության դեպքում ԿԸՀ–ն մերժում է թեկնածուներին գրանցման հարցում։
Ընտրական գրավի վճարման կտրոնի ներկայացման համար թեկնածուներին տրված ժամկետը լրացավ հինգշաբթի օրը։
Նախագահական ընտրությունները Հայաստանում կկայանան թետրվարի 18–ին։ Փաստաթղթերի ընդունումն ավարտվել է նախորդ ուրբաթ` ժամը 18։00–ին։ Հունվարի 4–ին սկսվել է թեկնածուների գրանցման գործընթացը, որը կշարունակվի մինչև հունվարի 14–ը։ Նախընտրական քարոզարշավը կսկսվի հունվարի 21–ին և կավարտվի փետրվարի 16–ի ժամը 24։00–ին։
Այսպիսով, ըստ նախնական տվյալների, ՀՀ նախագահի պաշտոնի համար պայքարը կշարունակեն պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախհո, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեակվար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը։ –0–