Рейтинг@Mail.ru
USD
377.18
EUR
434.13
RUB
4.6285
GEL
139.84
2026 թ. մարտի 29, կիրակի
եղանակը
Երևանում
+10

Հայաստանի նախագահը հանդիպել է Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի հետ

28.04.2018, 14:29
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանի հետ` ներքաղաքական լարվածությունը թուլացնելու և լուծումներ գտնելու նպատակով, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:


Հայաստանի նախագահը հանդիպել է Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանի հետ` ներքաղաքական լարվածությունը թուլացնելու և լուծումներ գտնելու նպատակով, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, Հանրապետության նախագահը հույս ունի, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի գտնել փոխընդունելի լուծում:

«Նախագահը ողջունում է Վեհափառ Հայրապետի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ: Նա միաժամանակ քաջալերում է բոլոր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների և անհատների ջանքերը, որոնք ուղղված են ստեղծված իրավիճակում տրամաբանական և ողջամիտ հանգուցալուծման հասնելուն»,- ասվում է հաղորդման մեջ: