Рейтинг@Mail.ru
USD
401.31
EUR
424.71
RUB
4.03
GEL
145.09

Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը կրկին կալանավորվել է

15.11.2018, 20:11
Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը կրկին կալանավորվել է, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Հատուկ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը կրկին կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը կրկին կալանավորվել է, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Հատուկ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

«Վճռաբեկ դատարանը բավարարեց դատախազի բողոքը, վերացրեց գրավը և որոշում կայացրեց Ղազարյանին կրկին կալանավորելու մասին»,– ասաց Օհանջանյանը։

Նա միաժամանակ նշեց, որ Ղազարյանն արդեն կալանավորվել է։ 

Վաչագան Ղազարյանի նկատմամբ ամռանը մեղադրանք է առաջադրվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ապօրինի հարստանալու համար: Ղազարյանը կալանավորվել էր երկու ամսով, և համաձայն չլինելով դատարանի որոշմանը՝ այն բողոքարկել էր Վերաքննիչ ատյան և ազատ արձակվել 1 միլիարդ դրամ գրավի դիմաց։ -0-