Հայաստանի վարչապետը կարծում է, որ գործող նախագահը կվերընտրվի պետության ղեկավարի պաշտոնում
14.11.2012,
20:53
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կարծում է, որ 2013 թվականի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում կհաղթի գործող նախագահ Սերժ Սարգսյանը:
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կարծում է, որ 2013 թվականի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում կհաղթի գործող նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ընտրությունների նախաշեմին գործող նախագահ Սերժ Սարգսյանի վարկանիշն ու հեղինակությունը շատ բարձր են, և, ամենայն հավանականությամբ, նա էլ կընտրվի պետության ղեկավարի պաշտոնում»,- խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց կառավարության ղեկավարը:
Նա միաժամանակ նշեց, որ քաղաքական փորձագետներն այդ հարցում համաձայնություն ունեն, «բոլորն են կիսում այն կարծիքը, որ կհաղթի գործող նախագահը»:
Սարգսյանն ասաց նաև, քիչ հավանական է համարում, որ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրենց թեկնածություններն առաջադրեն նախագահական ընտրություններում:
Միաժամանակ, նա հրաժարվեց մենկաբանել Քոչարյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը պետք է հրաժարվի մեծամասնական ընտրակարգից՝ ավելացնելով, որ նման հարցերը «չեն լուծվում ընտրություններից մի քանի ամիս առաջ»: -0-