Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+27

Հայաստանի ԱԺ ընտրություններին էլեկտրոնային տարբերակով քվեարկել է մոտ 900 քաղաքացի

02.04.2017, 19:29
Հայաստանի խորհրդարանական ընտրություններում էլեկտրոնային տարբերակով քվեարկել է Հայաստանի 877 քաղաքացի:
Հայաստանի ԱԺ ընտրություններին էլեկտրոնային տարբերակով քվեարկել է մոտ 900 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի խորհրդարանական ընտրություններում էլեկտրոնային տարբերակով քվեարկել է Հայաստանի 877 քաղաքացի, կիրակի լրագրողներին հայտնեց ԿԸՀ փոխանախագահ Լաուրա Գալստյանը։

Ըստ նրա, էլեկտրոնային քվեարկությունը սկսվել է ընտրություններից ինն օր առաջ և ավարտվել է ավարտվել քվեարկության օրվանից յոթ օր առաջ։

Գալստյանն ավելացրեց, որ Ընտրական օրենսգրքի համաձայն, էլեկտրոնային քվեարկության իրավունք ունեն մասնակցել արտերկրում դիվանագիտական ծառայություն անցնող անձինք և նրանց հետ ապրող իրենց ընտանիքի անդամները։

«Այդ իրավունքն ունեն նաև արտասահմանյան երկարատև գործուղման մեջ գտնվող զինծառայողները»,– նշեց նա։ 

Նրա խոսքով, նշված քաղաքացիներն իրենք են որոշում քվեարկության տարբերակը` նախօրոք էլեկտրոնային եղանակով, թե Հայաստանում քվեարկության օրն ընտրատեղամասերում։

«Էլեկտրոնային եղանակով քվեարկողների ցուցակները կազմում է Բնակչության պետռեգիստրը վարող լիազոր մարմինը»,– ավելացրեց Գալստյանը։ Նրա խոսքով, էլեկտրոնային քվեարկության արդյունքները կամփոփվեն Հայաստանի տարածքում ընթացող քվեարկության ավարտից հետո։

Կիրակի հանրապետությունում մեկնարկել են վեցերորդ գումարման խորհրդարանի ընտրությունները, որոնց մասնակցում է հինգ կուսակցություն և չորս դաշինք։ Այս ընտրություններն ուշագրավ են նրանով, որ երկրի պատմության մեջ առաջին անգամ քվեարկությունը տեղի է ունենում 100 տոկոսանոց համամասնական համակարգով: Այս ընտրություններն առաջին համապետական ընտրություններն են 2015 թ.-ի սահմանադրական փոփոխություններից հետո, որոնք նախատեսում են անցում խորհրդարանական իշխանավարման գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտից հետո` 2018 թ.–ին։–0–