Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

20.11.2020, 11:29
Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Նոյեմբերի 19-ին ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նախարար Մայիլյանը շնորհավորեց իր գործընկերոջը Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթեց ամենայն հաջողություն՝ նշելով, որ այդ պատասխանատու առաքելությունը ստանձնում է Հայաստանի և Արցախի համար չափազանց կարևոր և պատասխանատու ժամանակաշրջանում:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների և բարեմաղթանքների համար՝ Արա Այվազյանն ընդգծեց Հայաստանի և Արցախի միջև տարբեր մակարդակներում, այդ թվում՝ ԱԳՆ-ների միջև սերտ համագործակցության կարևորությունը:

Զրուցակիցները քննարկեցին Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ տեղում գործադրվող ջանքերը:

Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն ընդգծեցին արցախահայության կենսական շահերի անշեղ պաշտպանության կարևորությունը, այդ թվում՝ իր պատմական բնօրրանում ազատ և անվտանգ ապրելու իրավունքի իրականացման միջոցով:-0-