Հայաստանում «Նոր ազատական կուսակցություն» կստեղծվի
23.08.2014,
14:28
Երևանում սեպտեմբերի 21-ին տեղի կունենա «Նոր ազատական կուսակցության» հիմնադիր համագումարը, տեղեկացրեց կուսակցության հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Երևանում սեպտեմբերի 21-ին տեղի կունենա «Նոր ազատական կուսակցության» հիմնադիր համագումարը, տեղեկացրեց կուսակցության հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
«Ես իմ գիտակից կյանքում ազատական գաղափարների կրող եմ եղել, սակայն, ցավոք, Հայաստանում ազատականությունը ամենավարկաբեկված քաղաքական հոսանքներից մեկն է, քանի որ ազատականությունը միշտ ասոցացվում է ցավոտ բարեփոխումների հետ: Այդ պատճառով Հայաստանի կուսակցությունները, նույնիսկ եթե ազատական արժեքների կրողներ են, փորձում են ուղղակիորեն չասոցացվել ազատականության հետ»,– շաբաթ ասաց Սուրենյանցը մամուլի ասուլիսում։
Ըստ նրա` մտադիր է ձևավորել կուսակցություն, որը հիմնված կլինի երկու արժեքների` ազատականության և անկախության գաղափարների պաշտպանության վրա, քանի որ այդ երկու գաղափարները բոլորից առավել են անտեսվում և ոտնահարվում Հայաստանում։ Այդ առիթով նա պարզաբանեց, որ լրագրողների հետ հանդիպման այսօրվա ամսաթիվը պատահական չի ընտրվել` 1990 թվականի օգոստոսի 23–ին ընդունվել է Հայաստանի անկախության հռչակագիրը, իսկ նոր կուսակցության հիմնադիր համագումարը կանցկացվի սեպտեմբերի 21–ին` Հայաստանի անկախության օրը։
Սուրենյանցը նշեց, որ որևէ դեպքում չի համագործակցելու Հայաստանի կոմունիստական կուսակցության հետ, ինչպես նաև քիչ հավանական է համարում լուրջ համագործակցությունը ՀՅԴ–ի հետ` դրա մաքսիմալիստական մոտեցումների և սոցիալիստական ուղղվածության պատճառով։ Նոր կուսակցությունը չի պատրաստվում համագործակցել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Հայ ազգային կոնգրեսի հետ, թեև անձամբ Սուրենյանցը հարգում և լավ հարաբերություններ է պահպանում դրանց առաջնորդներ Գագիկ Ծառուկյանի և Լևոն Տեր–Պետրոսյանի հետ։
Ինչ վերաբերում է դաշնակիցներին, ապա, քաղաքագետի խոսքով, դրանք կարող են լինել «Հանրապետություն», «Հայոց համազգային շարժում», «Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցությունները։
Սուրենյանցն ավելացրեց նաև, որ կուսակցությունը ծրագրում է մասնակցել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կամ ազատական այլ ուժերի հետ միավորմամբ, կամ առանձին, եթե չհաջողվի ընտրական բլոկ ձևավորել։
«Շատ եմ ուզում, որ 2017 թվականին ձևավորվի ազատական ուժերի միություն, քանի որ, եթե անկեղծ, ապա ազատական կուսակցությունները շատ քիչ հնարավորություններ ունեն ընտրություններին առանձին մասնակցելու համար»,–նշեց նա։
Սուրենյանցը հայտնեց, որ նոր կուսակցության համար արտաքին քաղաքական գերակայությունը հյուսիսատլանտյան ինտեգրումն է, սակայն, ի տարբերություն բազմաթիվ արևմտամետ գործիչների, նա ավելի զգույշ է և լավ հասկանում է, որ Հայաստանը չի կարող շատ կտրուկ քայլեր թույլ տալ իր արտաքին քաղաքականությունում։ -0-