Рейтинг@Mail.ru
USD
396.51
EUR
414.95
RUB
4.3582
GEL
140.05
2025 թ. փետրվարի 14, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Հայաստանն ու ԵՄ–ն նախավավերացրել են մուտքի արտոնագրի դյուրացման և ռեադմիսիայի վերաբերյալ համաձայնագիրը

18.10.2012, 17:15
ԵՄ–ում հայկական ներկայացուցչության ղեկավար Ավետ Ադոնցը և Եվրահանձնաժողովի ներքին գործերի տնօրինության ղեկավար Ստեֆանո Մանսերվիզին հինգշաբթի Բրյուսելում նախավավերացրել են Հայաստանի և ԱՄ–ի միջև մուտքի արտոնագրի դյուրացման և ռեադմիսիայի վերաբերյալ համաձայնագիրը։
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԵՄ–ում հայկական ներկայացուցչության ղեկավար Ավետ Ադոնցը և Եվրահանձնաժողովի ներքին գործերի տնօրինության ղեկավար Ստեֆանո Մանսերվիզին հինգշաբթի Բրյուսելում նախավավերացրել են Հայաստանի և ԱՄ–ի միջև մուտքի արտոնագրի դյուրացման և ռեադմիսիայի վերաբերյալ համաձայնագիրը։

Ենթադրվում է, որ տվյալ համաձայնագիրը կստորագրվի արդեն 2012 թվականի դեկտեմբերին և վավերացման փուլի մեջ կմտնի 2013 թվականի առաջին կեսին։

Փաստաթղթի համաձայն, մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրով ՀՀ քաղաքացիների համար նախատեսվում են Շենգենյան գոտու երկրներ մուտքի վիզաներ ստանալու դյուրացված ընթացակարգեր մի շարք կատեգորիաների քաղաքացիների համար, մասնավորապես` պաշտոնական պատվիրակության անդամների, գիտնականների, ուսանողների, լրագրողների, սպորտի և արվեստի գործիչների, ԵՄ երկրներում օրինական բնակություն ունեցողների մերձավոր ազգականների, ԵՄ երկրներում գործող հայկական սփյուռքի
կառույցների կողմից կազմակերպվող միջոցառումների մասնակիցների, և այլոց համար:

Նախատեսվում է նաև նվազեցնել Շենգենյան մուտքի արտոնագրի գինը` դարձնելով 35 եվրո, ինչպես նաև այն դարձնել անվճար մի շարք կատեգորիաների քաղաքացիների, այդ թվում` երեխաների ու թոշակառուների համար:

Հետընդունման /ռեադմիսիայի/ համաձայնագրով կարգավորվելու է ԵՄ և Հայաստանի տարածքում առանց թույլտվության բնակվող անձանց վերադարձի և հետընդունման ընթացակարգերը:

Բանակցությունների մեկնարկի վերաբերյալ առաջարկությունն արվել է Եվրահանձնաժողովի կողմից` 2011 թվականի սեպտեմբերին։
ԵՄ հետ մուտքի վիզաների դյուրացման և հետընդունման համաձայնագրերի շուրջ բանակցությունները մեկնարկել են 2012թ. փետրվարի 27-28-ին Երևանում: -0-