Рейтинг@Mail.ru
USD
402.72
EUR
422.9
RUB
3.85
GEL
141.56

Հայաստանում սոցիալական աշխատողի ինստիտուտը բավարար զարգացած չէ. նախարար

14.05.2014, 19:54
Հայաստանում սոցիալական աշխատողի ինստիտուտը բավարար զարգացած չէ, չորեքշաբթի հայտնեց Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։
Հայաստանում սոցիալական աշխատողի ինստիտուտը բավարար զարգացած չէ. նախարար
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում սոցիալական աշխատողի ինստիտուտը բավարար զարգացած չէ, չորեքշաբթի հայտնեց Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։

Նախարարը հիշեցրեց, որ այդ խնդրի լուծմանը կնպաստեն աշխատանքի վարձատրության նոր սկզբունքները։

Մասնավորապես, 2014 թվականի հուլիսի 1–ից հանրապետությունում կներդրվի պետական կառույցների և պաշտոնյաների աշխատողների աշխատանքի վարձատրման միասնական համակարգ, ինչի արդյունքում զգալիորեն կբարձրանան սոցաշխատողների աշխատավարձերը։

Որոշ տվյալներով, այս պահին սոցաշխատողների միջին աշխատավարձը Հայաստանում չի գերազանցում 200 դոլարը։

«Այսպիսով, սոցաշխատողների աշխատանքն ամբողջ հանրապետությունում կվճարվի ընդհանուր սկզբունքով»,– պարզաբանեց Ասատրյանը։

Բացի այդ, ըստ նրա, այս տարվա պետբյուջեով նախատեսված են սոցաշխատողների տրանսպորտային ծախսերը փոխհատուցելու միջոցներ։ -0-