Հայաստանը չպետք է անդամակցի որևէ «բրգաձև» կառույցի. փորձագետ

Հայաստանը չպետք է անդամակցի որևէ «բրգաձև» կառույցի. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը չպետք է անդամակցի որևէ բրգաձև կառույցի, լինի Մաքսային կամ Եվրոպական միությունը, կամ էլի մեկ ուրիշը, կարծում է  կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը։

Ըստ նրա, այդ կազմակերպություններին միանալը շահավետ չէ Հայաստանի համար մի շարք պատճառներով, որոնցից գլխավորը, ըստ նրա, ինքնիշխանության մասնակի կորուստն է։

«Այդ կազմակերպությունների կազմում ընդգրկված պետությունները, նախևառաջ, կորցնում են ինքնիշխանության մի մասը` չիմանալով, թե ինչ է սպասվում դրա փոխարեն»,– ասաց Մեսրոպյանը։

Փորձագետի խոսքով` նման վիճակը ձեռնտու չէ, քանի որ սկզբում պետք է վճարել, իսկ հետո միայն սպասել պայծառ ապագայի։

«Կարծում եմ, որ սխալ է սկզբից բավականին բարձր գին վճարել նրա համար, ինչ չունես և չես կարող ունենալ։ Պետք է տեսնել իրադարձությունների զարգացման հնարավոր սցենարներ, ուժեղ դիվանագիտական կորպուս, լուրջ պրոֆեսիոնալներ, միայն այդ դեպքում կարող ես դառնալ մի գործոն, որի կարծիքը կլսեն»,– ասաց Մեսրոպյանը։

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` սեպտեմբերի 3–ին կայացած բանակցությունից հետո հայտարարվել է, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին։ Մաքսային միությանը Հայաստանի միացման «ճանապարհային քարտեզը» ստորագրվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում, Եվրասիական ինտեգրացիոն միության նիստում։ Հայաստանի կառավարությունը «ճանապարհային քարտեզը» հրապարակել է փետրվարի 3–ին։ Ավելի վաղ ծրագրվում  էր, որ Հայաստանը նոյեմբերի 28–ին Վիլնյուսում ԵՄ–ի հետ Ասոցացման համաձայնագիր կստորագրի, ինչը տեղի չունեցավ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

16:55 09.06.2014




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×