Ոչ իշխանական «քառյակը» հայտարարում է, որ կարող է առանց ցնցումների Հայաստանում համակարգային փոփոխություններ իրականացնել
02.07.2014,
17:58
Ոչ իշխանական «քառյակն» ի վիճակի է առանց ցնցումների Հայաստանում համակարգային փոփոխություններ իրականացնել, չորեքշաբթի «քառյակի» հերթական փակ նիստից հետո կազմակերպված ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀԱԿ ընդդիմադիր խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ոչ իշխանական «քառյակն» ի վիճակի է առանց ցնցումների Հայաստանում համակարգային փոփոխություններ իրականացնել, չորեքշաբթի «քառյակի» հերթական փակ նիստից հետո կազմակերպված ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀԱԿ ընդդիմադիր խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Մեր նպատակը ոչ թե կտրուկ քայլերն ու ցնցումներն են, այլ համակարգային փոփոխությունները, որոնք իրականացվում են խաղաղ ճանապարհով: Մենք կոչ ենք անում իշխանություններին լինել ողջամիտ և կատարել մեր ներկայացրած 12 կետերը», - ասաց Մանուկյանը:
ՀՀ ԱԺ-ի ոչ իշխանամետ խմբակցությունները՝ ԲՀԿ-ն, Դաշնակցությունը, Ժառանգությունը և ՀԱԿ-ը հունիսի 10-ին իշխանություններին 12 պահանջ ներկայացրեցին, որոնք վերաբերում են տնտեսական, քաղաքական և սոցիալական ոլորտներին և որոնք պետք է կատարվեն մինչև 2014 թ.-ի սեպտեմբերի վերջը: Աշնանը «քառյակը» Ազատության հրապարակում «համապետական հանրահավաք» կանցկացնի, որի ընթացքում կներկայացնի պահանջների կատարման գործընթացը, ինչպես նաև հետագա համատեղ քայլերը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ընդգծեց, որ «քառյակն» այսօր այն գործոնն է, որը հավասարակշռում է Հայաստանի քաղաքական կյանքը:
««Քառյակն» այն ուժն է, որը կարող իշխանություններին իրական այլընտրանք դառնալ և պատրաստ է իրականացնել այն ամենը, ինչ ներկայացված է չորս քաղաքական ուժերի ծրագրերում», - ավելացրեց նա:
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն ընդգծեց, որ «քառյակը» պատրաստ է հասարակությանը տանել դեպի փոփոխությունների առանց սոցիալական ցնցումների և պայթյունավտանգ իրավիճակների:
«Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն իր հերթին նշեց, որ հետագայում «քառյակը» նախատեսում է սերտորեն համագործակցել նաև Հայաստանի քաղաքացիական հասարակության հետ:-0-