Рейтинг@Mail.ru
USD
376.82
EUR
443.25
RUB
4.9008
GEL
140.9
2026 թ. փետրվարի 23, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

ՀՀ ԱԳ նախարարը մեկնաբանել է ադրբեջանցի գործընկերոջ հետ հնարավոր հանդիպումը

17.09.2018, 17:52
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն երկուշաբթի լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ ծրագրվող հանդիպումը։
ՀՀ ԱԳ նախարարը մեկնաբանել է ադրբեջանցի գործընկերոջ հետ հնարավոր հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն երկուշաբթի լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ ծրագրվող հանդիպումը։

«Մենք հավատարիմ ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը` միջազգային հանրության կողմից սահմանված շրջանակում, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։ Այո, դա երկարատև գործընթաց կլինի։ Ես արդեն նշել եմ, որ հարգում եմ աշխատանքի կանոնները նման գործընթացների շրջանակում և դրանցից մեկն է հանդիպման օրվա, ժամի ու վայրի վերաբերյալ համաձայնեցված հայտարարությունը։ Հավատացած եղեքլ, որ այդ ամենը կարվի հենց համաձայնեցված և հրապարակորեն», – ասաց Մնացականյանը։

Հուլիսի 11-ին Բրյուսելում կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամադյարովի հանդիպումը։ Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ բանակցային գործընթացն այլընտրանք չունի, և այս համատեքստում կարևորեց խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորմանը, փոխվստահության ամրապնդմանը, լարվածության նվազեցմանն ուղղված քայլերը, զինադադարի անշեղ պահպանումն ու ագրեսիվ հռետորաբանությունից հրաժարվելը։–0–