ՀՀ ԱԳՆ. «Թվերի մեքենայությունները չեն օգնի Ադրբեջանին խուսափել պատասխանատվությունից»
26.09.2012,
19:35
Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը չորեքշաբթի մեկնաբանել է ադրբեջանական կողմից Երևանին առաջադրած ֆինանսական պահանջների վերաբերյալ տեղեկությունը՝ նշելով, որ թվերի մեքենայություններն ադրբեջանական ղեկավարությանը չեն օգնի խուսափել սեփական քայլերի պատասխանատվությունից։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը չորեքշաբթի մեկնաբանել է ադրբեջանական կողմից Երևանին առաջադրած ֆինանսական պահանջների վերաբերյալ տեղեկությունը՝ նշելով, որ թվերի մեքենայություններն ադրբեջանական ղեկավարությանը չեն օգնի խուսափել սեփական քայլերի պատասխանատվությունից։
Ավելի վաղ Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարարության միջպետական տնտեսական համագործակցության բաժնի պետի տեղակալ Նաթիգ Հասանովը հայտարարել էր, որ «հայկական օկուպացիայի» արդյունքում Ադրբեջանին 431.5 միլիարդ դոլարի վնաս է հասցվել։
«Թվերի, միջազգային իրավունքի կամ տարածաշրջանի պատմության խեղաթյուրված մեքենայությունները չեն օգնի Ադրբեջանի ղեկավարությանը խուսափել պատասխանատվությունից՝ ինչպես հակամարտության բոլոր կողմերի կորուստների, այնպես էլ հակամարտության կարգավորման և տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ միջնորդների ջանքերի նպատակամղված տորպեդահարման համար»,– մեջբերեցին Քոչարյանի խոսքը Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Հայկական արտաքին քաղաքական գերատոսչության ղեկավարի տեղակալի խոսքով` Հնարավոր չէ գտնել որևէ քանակական չափորոշիչ, որպեսզի գնահատել այն վնասը, որը Ադրբեջանը հասցրել է Ղարաբաղին, Հայաստանին և ինքն իրեն՝ ուժի կիրառման և հայատյացության քաղաքականության պատճառով:
Քոչարյանը հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը ի պատասխան՝ Ադրբեջանը հայկական բնակչության մասսայական ջարդեր և էթնիկ զտումներ իրագործեց, ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լայնամասշտաբ ագրեսիա սանձազերծեց, որը բերեց բազմաթիվ զոհերի, բնակավայրերի ավերման, ենթակառուցվածքների ոչնչացման և ԼՂՀ տարածքների մինչ օրս պահպանվող օկուպացիային:
«Եվ այսօր Ադրբեջանի ղեկավարությունը, հերոսացնելով կացինը ձեռքին գիշերային մարդասպանին, հրաժարվելով դիպուկահարների հետքաշումից, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումից, կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդումից, և շփման գծում սադրանքներ կազմակերպելով, պատասխանատվություն է կրում մարդկային կորուստների համար, յուրաքանչյուր սպանվածի համար՝ անկախ նրանց ազգությունից»,– ընդգծել է Քոչարյանը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-