Рейтинг@Mail.ru
USD
366.74
EUR
417.72
RUB
4.7266
GEL
139.31
2026 թ. հուլիսի 15, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+21

ՀՀ և ԼՂՀ նախագահները մասնակցել են ԼՂՀ Հադրութի շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների վերաբերյալ խորհրդակցությանը

15.11.2013, 14:27
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ նախօրեին Հադրութի շրջանի հարավային մասում մասնակցել են աշխատանքային խորհրդակցությանը՝ նվիրված շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրներին, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
ՀՀ և ԼՂՀ նախագահները մասնակցել են ԼՂՀ Հադրութի շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների վերաբերյալ խորհրդակցությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ նախօրեին Հադրութի շրջանի հարավային մասում մասնակցել են աշխատանքային խորհրդակցությանը՝ նվիրված շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրներին, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Քննարկվող հարցերի շուրջ զեկույցով հանդես է եկել ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:

Նախագահ Սահակյանը կարևորել է աշխատանքների պատշաճ մակարդակով իրականացումը՝ նշելով, որ դրանք մեծապես կնպաստեն մեր հանրապետության գյուղատնտեսության զարգացմանը:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: -0-