ՀՀ գլխավոր դատախազությունը պետք է քննի Վերահսկիչ պալատի հայտարարությունները. պատգամավոր
01.07.2013,
17:36
ՀՀ գլխավոր դատախազությունը պետք է քննի Վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանի վերջին հայտարարությունները, ասաց «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունից պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ գլխավոր դատախազությունը պետք է քննի Վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանի վերջին հայտարարությունները, ասաց «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունից պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։
ՀՀ Վերահսկիչ պալատը հունիսի 13–ին խորհրդարանին ներկայացրեց 2012թ.–ի պետբյուջեի ծախսերի հետ կապված իրավիճակի մասին զեկույցը։ Փաստաթղթի համաձայն, խախտումների և պետական միջոցների կողոպտման գերակշռող դեպքերը գրանցվել են քաղաքաշինության և պետական գնումների ոլորտում։ Ազգային ժողովում ներկայացնելով զեկույցը` ՎՊ–ի ղեկավար Իշխան Զաքարյանը ընդգծեց նաև, որ ոլորտներից շատերում իրավիճակն անփոփոխ է մնում, և ամեն տարի նույն ոլորտներում նույն խախտումներն են հայտնաբերվում։
Ըստ Փոստանջյանի, ներկայացված փաստերը պետք է քրեաիրավական ընթացք ստանան։ «Զաքարյանն անվիճելի փաստեր ներկայացրեց, որոնք ընդունվել էին բոլոր գերատեսչությունների կողմից, բացառությամբ երկուսի»,-ասաց Փոստանջյանը և նշեց, որ բոլորն էլ ընդունել էին, որ թերացել էին։
Շաբաթ օրը բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերի շուրջ քննարկման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վերահսկիչ պալատի ղեկավարի հայտարարությունը սխալ ու անհեռանկարային է անվանել։ Դիմելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` նախագահը խորհուրդ է տվել նրան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել մանրամասն, արագ ու թափանցիկ կերպով հատ առ հատ քննարկել և անդրադառնալ նշված հարցերին։
Երկուշաբթի կառավարությունում սկսվել է Վերահսկիչ պալատի նշած խնդիրների քննարկման գործընթացը։-0-