ՀՀ իշխանությունները հաստատակամ են առաջիկայում անցկացնելու ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական նախագահական ընտրություններ. նախագահ
18.10.2012,
10:13
Հայաստանի Հանրապետության իշխանությունները հաստատակամ են առաջիկայում անցկացնելու ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական նախագահական ընտրություններ, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ելույթ ունենալով Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարում:

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության իշխանությունները հաստատակամ են առաջիկայում անցկացնելու ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական նախագահական ընտրություններ, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ելույթ ունենալով Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարում:
«Հայաստանի Հանրապետության իշխանությունները հաստատակամ են գրանցված առաջընթացը դարձնելու հաստատուն միտում և առաջիկայում անցկացնելու ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական նախագահական ընտրություններ»,- Սերժ Սարգսյանի խոսքն են մեջբերում նախագահի մամուլի ծառայությունից:
ՀՀ նախագահը նշել է, որ այդ նպատակով, ձեռնարկվում են նախապատրաստական միջոցառումներ՝ հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ եզրակացություններն ու առաջարկությունները: Նա ավելորդ է համարել նշել, որ այս անգամ ևս Հայաստանն ակնկալում է միջազգային դիտորդների ակտիվ մասնակցություն:
Նախագահը հիշեցրել է նաև, որ գարնանը Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները միջազգային դիտորդների կողմից որակվեցին որպես լավագույնն անկախության հռչակումից ի վեր: --0-