Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+22

ՀՀ նախագահը ծանոթացել է հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի արդյունքներին

12.10.2012, 17:55
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ Երևանում կայացած նիստի ժամանակ ծանոթացել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի արդյունքներին, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
ՀՀ նախագահը ծանոթացել է հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի արդյունքներին
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ Երևանում կայացած նիստի ժամանակ ծանոթացել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի արդյունքներին, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Հանձնաժողովի համանախագահներ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը նախագահին ներկայացրել են տեղի միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքները:

«Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ հանձնաժողովն իր արդյունավետ աշխատանքով կշարունակի նպաստել Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերության զարգացմանը, տնտեսական ոլորտում փոխգործակցության խորացմանն ու երկու երկրների և բարեկամ ժողովուրդների միջև կապերի առավել ամրապնդմանը»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Նախագահը բարձր է գնահատել միջկառավարական հանձնաժողովի դերը տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի և կապի բնագավառներում, ինչպես նաև գիտատեխնիկական և հումանիտար համագործակցության ոլորտներում բարձր պայմանավորվածությունների իրականացման գործում:

Հանրապետության ղեկավարը շնորհավորել է Մաքսիմ Սոկոլովին՝ հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: –0–