ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբում «թեժ գիծ» է բացվել
30.01.2013,
16:59
Նախագահի թեկնածու, Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանի կենտրոնական նախընտրական շտաբում «թեժ գիծ» է բացվել, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին շտաբից։
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. Նախագահի թեկնածու, Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանի կենտրոնական նախընտրական շտաբում «թեժ գիծ» է բացվել, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին շտաբից։
«Նկատի ունենալով, որ վերջին օրերին մամուլը եւ զանգվածային լրատվության միջոցները անդրադարձել են այն խնդրին, որ տարբեր անձանց կողմից կատարվում են քաղաքացիների անձնագրային տվյալների հավաքագրման, /այդ թվում իրենց աշխատանքի վայրերում/ աշխատանքներ`Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբը, շահագրգիռ լինելով ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպմամբ եւ իրականացմամբ, հայտարարում է, որ խստորեն դատապարտում է յուրաքանչյուր նման նախաձեռնություն, համարում է, որ նման աշխատանքները /եթե դրանք համապատասխանում են իրականությանը/ նվազեցնում են ընտրական գործընթացի նկատմամբ քաղաքացիների վստահությունը եւ ստվերում ընտրական գործընթացը, ուստի կենտրոնական ընտրական շտաբը հետամուտ է լինելու նման փաստի վերաբերյալ յուրաքանչյուր ահազանգի եւ իր իրավասության շրջանակներում օրենքով նախատեսված միջոցներ է ձեռնարկելու այդ անձանց պատասխանատվության ենթարկելու համար»,– նշվում է հաղորդագրության մեջ։
Հայաստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն փետրվարի 18–ին։ ՀՀ նախագահի պաշտոնի համար կպայքարեն պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը։ -0-