Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+37

ՀՀ ՊՆ-ն առանձին որոշում կկայացնի սիրիահայերի զինծառայության վերաբերյալ

15.10.2012, 16:02
ՀՀ պաշտպանության նախարարությունը մտադիր է առանձին որոշում կայացնել ՀՀ քաղաքացիություն ստացած սիրիահայերի զինծառայություն անցնելու մասին, երկուշաբթի ասուլիսի ժամանակ ասաց նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ պաշտպանության նախարարությունը մտադիր է առանձին որոշում կայացնել ՀՀ քաղաքացիություն ստացած սիրիահայերի զինծառայություն անցնելու մասին, երկուշաբթի ասուլիսի ժամանակ ասաց նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ նախարարությունը դեռ քննարկում է այդ հարցը, իսկ որոշումը կկայացվի առաջիկայում, գրում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:

Այլ մանրամասներ Հովհաննիսյանը չհայտնեց:

Մինչև վերջերս Սիրիայի հայ համայնքը շուրջ 100 հազարի էր հասնում: Հայերը զգալի դեր են խաղում Սիրիայի սոցիալական, քաղաքական և մշակութային կյանքում։ Ավանդաբար Սիրիայի հայ համայնքը Սփյուռքի հզոր համայնքներից մեկն է համարվում։ -0-