Рейтинг@Mail.ru
USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 18, կիրակի
եղանակը
Երևանում
-1

ՀՀ ԱԳ նախարարն արտահայտվել է Իրաքյան Քուրդիստանում անցկացված հանրաքվեի վերաբերյալ

27.09.2017, 21:15
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն արտահայտվել է Իրաքյան Քուրդիստանում անցկացված անկախության հանրաքվեի վերաբերյալ։
ՀՀ ԱԳ նախարարն արտահայտվել է Իրաքյան Քուրդիստանում անցկացված հանրաքվեի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն արտահայտվել է Իրաքյան Քուրդիստանում անցկացված անկախության հանրաքվեի վերաբերյալ։

Իրաքյան Քուրդիստանում անկախության հանրաքվե է անցկացվել սեպտեմբերի 25–ին։ Նախնական տվյալներով, ձայների հաշվարկի նախնական արդյունքներով, ավելի քան 90 տոկոսն արտահայտվել է անկախության օգտին։ Հանրաքվեին մասնակցել է մոտ 5.3 մլն մարդ։ Ընտրողները պետք է «այո» կամ «ոչ» ասեին հետևյալ հարցին. «Ցանկանու՞մ եք, որ Քուրդիստան տարածաշրջանը և դրա սահմանից դուրս գտնվող քրդական տարածքները դառնան անկախ պետություն»։

«Հայաստանն ակնկալում է, որ Իրաքի իշխանությունները և Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային իշխանությունները կխուսափեն լարվածությունից և հնարավորություն կգտնեն լուծելու առկա խնդիրները»,– ասել է Նալբանդյանը։ -0-