Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+17

ՀՀ ԱԳ նախարարությունը նոր փոխնախարար կունենա. թերթ

07.06.2016, 11:53
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն առաջիկայում նոր փոխնախարար կունենա, գրում է «Ժողովուրդ» թերթը։
ՀՀ ԱԳ նախարարությունը նոր փոխնախարար կունենա. թերթ

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն առաջիկայում նոր փոխնախարար կունենա, գրում է «Ժողովուրդ» թերթը։

Թերթի տեղեկություններով՝ Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանն առաջիկա օրերին կնշանակվի ՀՀ արտաքին գործերի փոխնախարար։

Հիշեցնենք, որ Պապիկյանը Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի փեսան է, դստեր ամուսինը։

«Իսկ Խոսրով Հարությունյանի որդին՝ Ռոբերտ Հարությունյանը, այս տարվա մարտի 4-ից ԱԳ փոխնախարար է։ Մինչ այդ նա մոտ մեկ տարի պաշտոնավարեց որպես Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ։ Ու եթե այսպես շարունակվի, ապա Խոսրով Հարությունյանն իր ողջ ընտանիքն աշխատանքի կտեղավորի ՀՀ արտաքին գործերի նախարարությունում»,– գրում է թերթը։

Պարբերականի հաղորդմամբ, Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնում Արմեն Պապիկյանին կփոխարինի ՀՀ ԱԳ Եվրոպայի վարչության ներկայիս պետ Պարույր Հովհաննիսյանը։ -0-