Рейтинг@Mail.ru
USD
365.87
EUR
416.43
RUB
4.6763
GEL
139.27
2026 թ. հուլիսի 27, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+22

ՀՀ ԱԺ խոսնակը պաշտոնական այցով կմեկնի Կիպրոս

31.03.2015, 18:32
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը չորեքշաբթի պաշտոնական այցով կմեկնի Կիպրոսի Հանրապետություն, հաղորդում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։
ՀՀ ԱԺ խոսնակը պաշտոնական այցով կմեկնի Կիպրոս
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը չորեքշաբթի պաշտոնական այցով կմեկնի Կիպրոսի Հանրապետություն, հաղորդում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Մխիթարյանը, Միքայել Մանուկյանը և Լյուդմիլա Սարգսյանը:–0–