Рейтинг@Mail.ru
USD
394.64
EUR
416.82
RUB
3.66
GEL
141.07

ՀՀ էներգետիկայի նախարարությունը կտեղափոխվի այլ մասնաշենք

02.03.2016, 13:26
Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը նոր շենք է տեղափոխվում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց գերատեսչության մամուլի քարտուղար Վասակ Թարփոշյանը:
ՀՀ էներգետիկայի նախարարությունը կտեղափոխվի այլ մասնաշենք
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը նոր շենք է տեղափոխվում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց գերատեսչության մամուլի քարտուղար Վասակ Թարփոշյանը:

«Տեղափոխման կարգադրությունը կա, բայց ժամկետները դեռ պարզ չեն: Նախարարությունը տեղափոխվելու է 3-րդ մասնաշենք»,- ասաց Թարփոշյանը:

Նա նշեց նաև, որ նախարարության աշխատակազմը դեռ չի սկսել պատրաստվել տեղափոխմանը:

Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն այժմ գտնվում է Երևանի Հանրապետության հրապարակի կառավարական թիվ 2 շենքում:-0-