Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+22

ՀՀ էներգետիկայի նախարարը կարող է լքել պաշտոնը

26.02.2016, 13:17
Իշխանական շրջանակներում լուրեր են արծարծվում այն մասին, որ Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լևոն Յոլյանը ցանկանում է զբաղեցնել էներգետիկայի նախարարի պաշտոնը, և նա ջանք չի խնայում իր նպատակին հասնելու համար:
ՀՀ էներգետիկայի նախարարը կարող է լքել պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. Իշխանական շրջանակներում լուրեր են արծարծվում այն մասին, որ Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լևոն Յոլյանը ցանկանում է զբաղեցնել էներգետիկայի նախարարի պաշտոնը, և նա ջանք չի խնայում իր նպատակին հասնելու համար, գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Միաժամանակ, Յոլյանը բավականին մտերիմ հարաբերություններ ունի Սերժ Սարգսյանի հետ»,– նշվում է գրառման մեջ։ 

Հրապարակման հեղինակները գրում են, որ վերջին ժամանակներում ակտիվացել են խոսակցություններն այն մասին, թե էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը շուտով կլքի պաշտոնը։ Դրան զուգընթաց նշվում է նաև, որ Յոլյանն անում է հնարավորինս այդ պաշտոնը ստանալու համար։ 

«Էներգետիկայի նախկին ղեկավար Արմեն Մովսիսյանի մահից հետո Յոլյանը ցանկանում էր զբաղեցնել այդ պաշտոնը, սակայն նախարար դարձավ Զախարյանը, ասում են, որ Յոլյանը նեղացել է Սերժ Սարգսյանից և նույնիսկ մի քանի ամիս աշխատանքի դուրս չի եկել ՎՊ–ում»,– գրում են հոդվածի հեղինակները։ -0-