ՀՀ նախագահի հրամանագրով Դավիթ Մելքոնյանը նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալ
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Դավիթ Մելքոնյանին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու մասին, հայտնում է պետության նախագահի մամուլի ծառայությունը։
Դավիթ Մելքոնյանը ծնվել է 1980 թվականի դեկտեմբերի 5-ին, Երևան քաղաքում: 1997-2001թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատ, ավարտել է գերազանցությամբ, 2001-2003թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա, ավարտել է գերազանցությամբ, 2003-2006թթ. ԵՊՀ ասպիրանտուրա (ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոն), 2006թ. թեկնածուական ատենախոսություն (թեմա՝ «Քրեական գործերով ապացույցներն անթույլատրելի ճանաչելու հիմքերն ու դատավարական կարգը»), ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 2009թ. Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոց, ԱՄՆ, Միջազգային հարաբերությունների և իրավունքի ուսուցման ծրագիր:
2006-2010թթ. Մելքոնյանը եղել է ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս, 2010-2011թթ. ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս, 2014թ.-մինչ օրս` ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ է։
2004-2006թթ. ՀՀ ԱԺ, Եվրոպական կառույցներին ինտեգրման ժամանակավոր հանձնաժողով՝ փորձագետ, 2006-2014թթ ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական, մեկ տասնյակից ավելի գործերով ՀՀ Սահմանադրական դատարանում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ, 2011-2014թթ. Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ազգային իրավաբան, 2014-2016թթ. ՀՀ գլխավոր դատախազություն, մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ, 2015թ.-ից՝ ՀՀ դատախազության կոլեգիայի անդամ, 2016թ.-ի մարտի 9- - մինչ օրս ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ, 2010թ.-մինչ օրս ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի անդամ:
Երեք գրքի և երեք տասնյակից ավելի գիտական հոդվածների հեղինակ և համահեղինակ է: 2015թ. հուլիսի 1-ին պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով: Ամուսնացած է, ունի մեկ որդի: