ՀՀ նախագահը Պաշտպանության մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների է պաշտոնից ազատել
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը զբաղեցրած պաշտոններրից ազատել է Պաշտպանության մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների։
Ինչպես հայտնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, նախագահի հրամանագրերով զբաղեցրած պաշտոններից ազատվել են` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ–կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը։
Մի շարք փորձագետների կարծիքով, պաշտոնանկությունները կարող են կապված լինել ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի հետ։
Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։-0-