Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+33

ՀՀ նախագահը հոկտեմբերին նախատեսում է ստորագրել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը

25.08.2014, 14:16
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերին կստորագրի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը:
ՀՀ նախագահը հոկտեմբերին նախատեսում է ստորագրել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերին կստորագրի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը:

«Գործընթացն ամբողջովին թափանցիկ է և վերջերս, լավ չեմ հիշում, կարծեմ մեկ ամիս առաջ, մենք դրան անդրադարձանք և ասացինք, որ հանձնաժողովին ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի քննարկումների աշխարհագրությունն ընդլայնի, և եթե չեմ սխալվում՝ հոկտեմբերին է նախատեսված, որ իրենք ընդհանրացնեն իրենց քննարկումների արդյունքները», - հայտարարեց Սարգսյանը կիրակի Ծաղկաձորում «Բազե 2014» համահայկական երիտասարդական ջոկատի մասնակից-լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ 2013 թ.-ի սեպտեմբերի 4-ին նախագահին առընթեր մասնագիտական հանձնաժողով է ստեղծվել, որը պետք է զբաղվի սահմանադրական բարեփոխումներով:-0-