Рейтинг@Mail.ru
USD
379.14
EUR
443.82
RUB
4.8865
GEL
140.76
2026 թ. հունվարի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

ՀՀ նախագահը շնորհավորել է ֆրանսիացի գործընկերոջը հոբելյանի կապակցությամբ

12.08.2014, 16:07
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
ՀՀ նախագահը շնորհավորել է ֆրանսիացի գործընկերոջը հոբելյանի կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Նախագահն Օլանդին լավագույն բարեմաղթանքներ է հղել՝ մաղթելով երջանկություն և հաջողություններ` ի նպաստ բարեկամ Ֆրանսիայի ժողովրդի բարգավաճման և միջազգային ասպարեզում երկրի հեղինակության առավել ամրապնդման:

«Վերստին իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ` հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործում Ձեր անձնական դերակատարության, ինչպես նաև մեզ համար կենսական նշանակություն ունեցող Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Ձեր շարունակական ջանքերի ու անկեղծ հոգածության համար», - նշվում է շնորհավորական ուղերձում:
Սարգսյանը ջերմությամբ է հիշել Օլանդի` մայիսին կատարած պետական այցը Հայաստան և հույս է հայտնել, որ 2015 թ.-ի ապրիլի 24-ին Ֆրանսիայի նախագահը կրկին կայցելի Հայաստան:-0