ՀՀԿ–ն քննարկում է Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետ նշանակելու հարցը. թերթ
26.02.2013,
10:37
Հայաստանի հանրապետական կուսակցությունում սկսել են քննարկել վարչապետի հնարավոր փոփոխության հարցը, գրում է «Ժողովուրդ» թերթը:
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հանրապետական կուսակցությունում սկսել են քննարկել վարչապետի հնարավոր փոփոխության հարցը, գրում է «Ժողովուրդ» թերթը:
«Այս համատեքստում որպես գործադիրի ապագա հավանական ղեկավար շրջանառվում է Երեւանի նախկին քաղաքապետ, այժմ ռուսական «Գազպրոմ» ընկերության փոխտնօրեն Կարեն Կարապետյանի անունը»,– նշված է հոդվածում:
«Ժողովուրդ»-ի ՀՀԿ-ական աղբյուրների փոխանցմամբ՝ հենց այդ նպատակով այս օրերին Կարեն Կարապետյանը Մոսկվայից վերադարձել է Երևան: Նա մի շարք ՀՀԿ-ականների հետ հանդիպումներ է ունեցել: Առայժմ, սակայն, այս հարցում ՀՀԿ-ում կոնկրետ որոշում չի կայացվել:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հերքեց վարչապետի պաշտոնի շուրջ քննարկումների մասին լուրերը. «Մեզ մոտ նման հարց չի քննարկվում»: Թերթը հիշեցնում է, որ նույն Սահակյանն ասում էր, թե հրաժարականների հարցն էլ ՀՀԿ-ում չի քննարկվում, բայց եղավ:
Հայաստանի Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն ուրբաթ վարչապետ Տիգրան Սարգսյանին հրաժարականի դիմում է ներկայացրել։ Բացի այդ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտնել է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հրաժարականի մասին։
Հայաստանի Սահմանադրության համաձայն, պաշտոնը ստանձնելու օրը (ընտրություններից 50 օր անց) նախագահն ընդունում է կառավարության հրաժարականը։ Կառավարության հրաժարականից հետո տասնօրյա ժամկետում պետության ղեկավարը նոր վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձի։ Կառավարությունը ձևավորվում է վարչապետի նշանակումից քսանօրյա ժամկետում։ Ներկայում Հայաստանի վարչապետը Տիգրան Սարգսյանն է, փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնում է տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը։՛
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալների համաձայն, բոլոր 1988 տեղամասերի ձայների հաշվարկի արդյունքում գործող նախագահ Սերժ Սարգսյանը հաղթել է առաջին փուլում` հավաքելով ընտրողների քվեների 58,64 տոկոսը։Երկրորդ տեղը` 36,74% –ով, զբաղեցրել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։Հրանտ Բագրատյանը ստացել է 31 643 քվե կամ ընդհանուր թվի 2,15%–ը, Պարույր Հայրիկյանը` 18 096 քվե կամ 1,23%–ը, Անդրիաս Ղուկասյանը` 8 329 քվե կամ 0,57%–ը, Արման Մելիքյանը` 3 520 քվե կամ 0,24%–ը, Վարդան Սեդրակյանը` 6 210 քվե կամ 0,42%–ը։-0-