Рейтинг@Mail.ru
USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Հովհաննիսյանը չի բացառում ՀՀ նախագահի ընտրության արդյունքները ՍԴ–ում բողոքարկելու հնարավորությունը

25.02.2013, 18:16
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը չի բացառում ՀՀ նախագահի ընտրության արդյունքները մինչև մարտի 20-ը ՍԴ–ում բողոքարկելու հնարավորությունը։
Հովհաննիսյանը չի բացառում ՀՀ նախագահի ընտրության արդյունքները ՍԴ–ում բողոքարկելու հնարավորությունը
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը չի բացառում ՀՀ նախագահի ընտրության արդյունքները մինչև մարտի 20-ը ՍԴ–ում բողոքարկելու հնարավորությունը։

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալների համաձայն, բոլոր 1988 տեղամասերի ձայների հաշվարկի արդյունքում գործող նախագահ Սերժ Սարգսյանը հաղթել է առաջին փուլում` հավաքելով ընտրողների քվեների 58,64 տոկոսը։Երկրորդ տեղը` 36,74% –ով, զբաղեցրել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նախագահական ընտրության արդյունքները չընդունող Հովհաննիսյանը փետրվարի 20–ից հանրահավաքներ է անցկացնում Երևանում և Հայաստանի մարզերում։

«Մենք կարող ենք մինչև մարտի 2-ը դիմել Սահմանադրական դատարան` ՍԴ անդամներին վերջին հնարավորությունը տալով իրացնել  Սահմանադրությունն ու օրենքը պաշտպանելու սահմանադրական իրավունքը»,– երկուշաբթի լրագրողներին ասաց Հովհաննիսյանը` անվանական նշելով ՍԴ բոլոր անդամներին։

Նա ավելացրեց, որ դրան զուգընթաց Ազատության հրապարակում «անցումային, ժողովրդավարական արդարադատություն» կձևավորվի մինչև երկրում սահմանադրական կարգի հաստատումը։-0-