Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+15

Հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում կառավարության արտահերթ նիստ է անցկացվել

08.10.2013, 12:57
Երեքշաբթի վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ նախօրեին մեկնարկած «Արձագանք-2013» ռազմավարական ուսումնամարզական զորավարժությունների շրջանակում անցկացվել է Հայաստանի կառավարության արտահերթ նիստը։
Հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում կառավարության արտահերթ նիստ է անցկացվել
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ նախօրեին մեկնարկած «Արձագանք-2013» ռազմավարական ուսումնամարզական զորավարժությունների շրջանակում անցկացվել է Հայաստանի կառավարության արտահերթ նիստը։

«Նիստի ընթացքում  ՀՀ կառավարության անդամներն առաջարկություններ են ներկայացրել վարչապետին՝ հնարավոր սպառնալիքների չեզոքացմանն ու հանրապետության պաշտպանության նախապատրաստմանն ուղղված քայլերի վերաբերյալ»,– ասվում է կառավարության մամուլի հաղորդագրության մեջ:

Վարչապետը ներկայացրել է կառավարության որոշման նախագծեր, որոնք բխում են ՀՀ նախագահի հրամանագրերից ու կարգադրություններից:

«Բարձրաստիճան պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումներ ընդունելիս» թեմայով ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները պետական և զինվորական կառավարման մարմինների հետ մեկնարկել են երկուշաբթի և կշարունակվեն մինչև հոկտեմբերի 9–ը։

Միջոցառումների ընթացքում պայմանականորեն կներկայացվի ռազմաքաղաքական որոշումների ընդունման գործընթացն իրավիճակի սրման դեպքում, ինչպես նաև կմշակվի հակառակորդի ագրեսիայի հակահարվածի սցենար  հակագրոհային գործողությունների դեպքում։ -0-