Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+31

Հրշեջները մարում են «Գրանդ Քենդի» ՓԲԸ–ի տարածքում բռնկած հրդեհի մնացորդային օջախները

25.09.2013, 11:45
Հրշեջները մարում են Գրանդ Քենդի» ՓԲԸ–ի տարածքում բռնկած հրդեհի մնացորդային օջախները, «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակցին տեղեկացրել է Երևանի փրկարար վարչության պետ, գնդապետ Մուշեղ Ղազարյանը։
Հրշեջները մարում են «Գրանդ Քենդի» ՓԲԸ–ի տարածքում բռնկած հրդեհի մնացորդային օջախները
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հրշեջները մարում են Գրանդ Քենդի» ՓԲԸ–ի տարածքում բռնկած հրդեհի մնացորդային օջախները, «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակցին տեղեկացրել է Երևանի փրկարար վարչության պետ, գնդապետ Մուշեղ Ղազարյանը։

ԱԻՆ–ի տվյալներով` Մասիսի 31 հասցեում գտնվող ֆաբրիկայում հրդեհի բռնկման մասին ահազանգը ստացվել է չորեքշաբթի առավոտյանը ժամը 7–ի սահմաններում։ Հրդեհը բռնկվել է ստվարաթղթի արտադրամասում։

«Այրվել է շուրջ 1800 քառակուսի մետր տարածք։ Այս պահին կրակը մեկուսացվել է, տանիքին պահպանվում են հրդեհի մի քանի օջախներ, և աշխատանքներ են տարվում դրանց մարման ուղղությամբ կրակի հետագա տարածումը թույլ չտալու նպատակով», – ասել է Ղազարյանը։

Նրա խոսքերով` հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է 12 մարտական հաշվարկ և 2 ավտոսանդուղք, օգտագործվում է նաև Երևանի քաղաքապետարանի և ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան տեխնիկան։

Ավելի վաղ «Գրանդ Հոլդինգ» ընկերության մամուլի քարտուղար Վահրամ Բրուտյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է, որ հրդեհը մարվել է, վնասի չափերը ճշտվում են։

«Գրանդ քենդի» ընկերությունը ստեղծվել է 2000թ.-ին, կարճ ժամանակում դարձել է Հայաստանի առաջատար հրուշակեղենի գործարանը` արտադրելով ավելի քան 350 անում արտադրանք։ Ընկերությունը Կովկասի միակ ձեռնարկությունն է, որը զբաղվում է կակաոյի վերամշակմամբ։--0—