Рейтинг@Mail.ru
USD
386.94
EUR
433.3
RUB
4.8079
GEL
141.17
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+15

Իրանը հուսով է բանակցությունների միջոցով լուծել С-300–ի մատակարարումների խնդիրները. ԱԳՆ ղեկավար

27.01.2015, 14:00
Թեհրանը հուսով է, որ առաջիկայում բանակցությունների միջոցով կլուծվեն Ռուսաստանի կողմից С-300 ՀՕՊ համակարգերի մատակարարումների խնդիրները, երեքշաբթի Երևանում հայտնեց ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։
Իրանը հուսով է բանակցությունների միջոցով լուծել С-300–ի մատակարարումների խնդիրները. ԱԳՆ ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ/. Թեհրանը հուսով է, որ առաջիկայում բանակցությունների միջոցով կլուծվեն Ռուսաստանի կողմից С-300 ՀՕՊ համակարգերի մատակարարումների խնդիրները, երեքշաբթի Երևանում հայտնեց ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։

«Մենք ողջունում ենք Իրանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների միջև բանակցությունները։ Մենք հույս ունենք, որ խնդիրը շուտով կլուծվի բանակցությունների միջոցով»,– ասաց Զարիֆն իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Զարիֆն ընդգծեց նաև, որ Ռուսաստանը Թեհրանի համար կարևոր գործընկեր է։ «Մենք կշարունակենք գործակցություն զարգացնել Ռուսաստանի հետ»,– ասաց նա։

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի` հունվարի 20–ին Իրան կատարած պաշտոնական այցի ժամանակ երկու երկրների միջև ռազմական գործակցության մասին միջկառավարական համաձայնագիր է ստորագրվել։

Աշխարհաքաղաքական վերլուծության միջազգային կենտրոնի նախագահ, ՌԴ պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ գնդապետ Լեոնիդ Իվաշովը հայտարարել է, որ այդ համաձայնագիրը կնպաստի երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը, այդ թվում` С-300 ՀՕՊ համակարգերի մատակարարման վերսկսման ուղղությամբ։ -0-