Իշխող ՀՀԿ–ն դժվար թե կարողանա համաձայնության գալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ. քաղաքագետ
20.09.2012,
19:15
Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ) հավանաբար չի հաջողվի նախագահական ընտրությունների վերաբերյալ համաձայնության գալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) հետ, կարծում է Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ) հավանաբար չի հաջողվի նախագահական ընտրությունների վերաբերյալ համաձայնության գալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) հետ, կարծում է Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Հայաստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2013թ.–ի փետրվարին։
«Այսօրվա դրությամբ ինձ թվում է, որ ավելի շուտ չի հաջողվի, քան կհաջողվի։ Սակայն կարելի է այլ տարբերակներ ենթադրել»,– հինգշաբթի լրագրողներին ասաց Իսկանդարյանը։
Քաղաքագետն այդ կապակցությամբ նշեց, որ հատուկ կարևորություն է ձեռք բերում այն հարցը, թե ինչպիսի անհատականություն է առաջադրելու ՀՀԿ–ն նախագահական ընտրությունների ժամանակ, քանի որ տարբեր անհատականություններ տարբեր բաներ են խորհրդանշում և տարբեր կերպ են աշխատում։
Ըստ նրա` կախված այն բանից, թե ով կդառնա ՀՀԿ–ի թեկնածու և արդյոք այդ կուսակցությանը կհաջողվի՞ իր շուրջ համախմբել որևէ մեկին, դրանից է կախված, թե ինչ տեղի կունենա հետագայում։
Իսկանդարյանը նշեց, որ նախընտրական քարոզարշավի շրջանակներում այժմ կատարվող իրադարձությունների հիմնական մասը տեղի է ունենում կուլուարներում։
«Դա, մասնավորապես, ընդդիմության ներսում որևէ համախմբման փորձն է։ Հասկանալի է, որ համախմբման որևէ տեսակն ընդդիմության համար միակ ինչ–որ չափով շահավետ տարբերակն է»,– ասաց քաղաքագետը` ավելացնելով, որ շատ շատերը չեն կարող համաձայնության գալ իրար հետ, քանի որ անձնական խնդիրներ ունեն։
Նա նշեց նաև, որ հետնաբեմային մասը բավականին շուտ կավարտվի, և հոկտեմբերի ընթացքում ամեն ինչ ջրի երես դուրս կգա։
«Եվ մենք կսկսենք տեսնել ամեն ինչ` չափազանց սարսափելի մեղքերի մեջ սարսափելի մեղադրանքներից սկսած մինչև ասֆալտապատումը և լավ ճառերը»,– ավելացրեց Իսկանդարյանը։ --0--