Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+28

Իսպանական Կույերա քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

03.05.2017, 19:21
Կույերա (Cullera) իսպանական քաղաքը ճանաչեց Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, ասվում է Իսպանիայում Հայաստանի դեսպանության Facebook–ի էջում։
Իսպանական Կույերա քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /ԱՌԿԱ/. Կույերա (Cullera) իսպանական քաղաքը ճանաչեց Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, ասվում է Իսպանիայում Հայաստանի դեսպանության Facebook–ի էջում։

«Կույերա քաղաքը միացել է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած և դատապարտած իսպանական քաղաքների թվին»,– նշվում է դիվանագիտական առաքելության հաղորդման մեջ։

Ավելի վաղ Վիյենա (Villena) իսպանական քաղաքի խորհուրդն ընդունել է ինստիտուցիոնալ հայտարարություն, որով պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։ 

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի, Չեխիայի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Գերմանիայի Բունդեսթագը: -0-