Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Հայաստանի նոր կառավարությունը երկրի կյանքում դրական փոփոխություններ չի բերի. Մարտիրոսյան

12.05.2014, 15:40
Հայաստանի նոր կառավարությունը հայ հասարակության կյանքում էական փոփոխություններ չի կատարի, կարծում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նոր կառավարությունը հայ հասարակության կյանքում էական փոփոխություններ չի կատարի, կարծում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 3–ին ավարտել է երկրի նոր կառավարության ձևավորման գործընթացը, որը սկսվել էր ապրիլի 13–ին ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանին վարչապետի պաշտոնում նշանակելով։ Աբրահամյանը վարչապետի պաշտոնում փոխարինեց Տիգրան Սարգսյանին, ով ապրիլի 3–ին հրաժարական էր տվել։

«Որևէ լուրջ ակնկալիք նոր կառավարության գործունեությունից չկա, քանի որ այն օլիգարխիկ է և կոչված է պաշտպանել հասարակության ոչ թե սովորական քաղաքացու, այլ խոշոր գործարարների շահերը»,– երկուշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Մարտիրոսյանը։

Ըստ նրա, նախևառաջ, կոչնչացվի փոքր և միջին բիզնեսը, իսկ խոշորը` կզարգանա։

«Եթե Տիգրան Սարգսյանի կառավարությունում գոնե բարեփոխման ծրագրերի իմիտացիա կար, ապա նոր կառավարությունում նույնիսկ դա չկա»,– նշեց «Ժառանգության» փոխնախագահը։

Մարտիրոսյանն ավելացրեց, որ Հայաստանը նման դեպքում կշարունակի պասիվ դիրք զբաղեցնել միջազգային քաղաքական ասպարեզում։ -0-