Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 23, կիրակի
եղանակը
Երևանում
+10

Կարող եմ հաստատել, որ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանին պատրաստվում եմ առաջադրել Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024, 22:57
Լրագրողը նաև անդրադարձավ այն հարցին, որ Արթուր Պողոսյանի անունը շրջանառվում է կոռուպցիոն գործարքների մեջ
Կարող եմ հաստատել, որ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանին պատրաստվում եմ առաջադրել Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Կարող եմ հաստատել, որ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանին պատրաստվում եմ առաջադրել Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում։

Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Լրագրողը նաև անդրադարձավ այն հարցին, որ Արթուր Պողոսյանի անունը շրջանառվում է կոռուպցիոն գործարքների մեջ։

«Եթե չեմ սխալվում 2020թ․–ին կամ գուցե ավելի ուշ Արթուր Պողոսյանը նշանակվել է ԱԱԾ Քննչական դեպարտամենտի ղեկավար։ Եվ այդ նույն ահազանգերն էն ժամանակ ես ստացել եմ, և շատ խորը ուսումնասիրություն է իրականացվել, և էդ ահազանգերը, որ էսօր էլ հրապարակային վերակենդանացել են, հիմնավոր ձևով հերքվել են», – ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ հետագայում Արթուր Պողոսյանը նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալ,

«Իհարկե որոշ ժամանակ առաջ այդ մասին (կոռուպցիոն գործարքների, խմբ․) արդեն քննարկումներ եղել են, և այդ ահազանգերը նորից վերակենդանացել են, և ևս մեկ անգամ ստուգվել են, և ևս մեկ անգամ հերքվել են։ Եվ հիմա այդ ահազանգերը ես տեսա, որ հրապարակային էլի կան, այդ ահազանգերը ևս մեկ անգամ կստուգվեն, քանի որ երկու անգամ շատ խորը ուսումնասիրության արդյունքում հերքվել են, հավանականությունը մեծ է, որ դրանք այս անգամ էլ կհերքվեն։ Երբ հերքվեն, ՔԿ նախագահի պաշտոնումը նրան առաջադրելու իմ նպատակադրումներըհ կդառնան իրականությունը», – ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18–ին հայտնի դարձավ, որ Արգիշտի Քյարամյանը հեռանում է ՔԿ նախագահի պաշտոնից։