ՀՀ գլխավոր դատախազը դիմել է ռուս գործընկերոջը Գյումրիում տեղի ունեցած սպանությունների կապակցությամբ
03.02.2015,
18:02
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային Գյումրիում տեղի ունեցած սպանությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային Գյումրիում տեղի ունեցած սպանությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Հունվարի 12–ին Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, վեց հոգանոց ընտանիք է սպանվել։ Միակ ողջ մնացածը վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը մահացել է հունվարի 19–ին։ ՀՀ ՔՕ–ի 104–րդ հոդվածի («Երկու և ավելի անձանց սպանություն») հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին։
«ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ղեկավարվելով ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ Համաձայնագրի 6-րդ հոդվածով, հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային», – նշվում է հաղորդագրության մեջ։–0– Ա.Թ.