Հայաստանի գլխավոր դատախազը խոստացել է դիմել Ռուսաստանի գլխավոր դատախազությանը Պերմյակովի գործը Հայաստանին փոխանցելու համար
15.01.2015,
20:13
Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Գյումրիում անցկացվող ակցիայի մասնակիցներին խոստացել է դիմել Ռուսաստանի գլխավոր դատախազություն, որպեսզի Պերմյակովի գործն ամբողջովին փոխանցվի Հայաստանին, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը Գյումրիից։
ԳՅՈՒՄՐԻ, 15 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Գյումրիում անցկացվող ակցիայի մասնակիցներին խոստացել է դիմել Ռուսաստանի գլխավոր դատախազություն, որպեսզի Պերմյակովի գործն ամբողջովին փոխանցվի Հայաստանին, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
«Խոստանում եմ դիմել Ռուսաստանի գլխավոր դատախազություն, որպեսզի (Պերմյակովի) գործն ամբողջությամբ փոխանցվի Հայաստանի իրավասության ներքո։ Հրաժարվելու դեպքում կքննարկվեն հնարավոր այլ քայլեր»,– ասաց Կոստանյանը։
Գյումրիում կազմակերպված բողոքի ցույցի մասնակիցները վճռական են տրամադրված, նրանք պնդում են անհապաղ կատարել Պերմյակովին հայկական կողմին փոխանցելու մասին իրենց պահանջները, իսկ այդ պահանջը չկատարելու դեպքում նրանք պահանջում են գլխավոր դատախազի հրաժարականը։ Կոստանյանն իր հերթին փորձում է հանգստացնել մարդկանց` հավաստիացնելով, որ ինքն անձամբ չափազանց շահագրգռված է դատավարության արդարացիությամբ, և որ մեղավորը պատասխանատվությունից չի խուսափի։
Ոստիկանության տվյալների համաձայն, հունվարի 12–ի առավոտյան ինքնաձիգից արձակած կրակոցներից սպանվել են նույն ընտանիքի անդամները` 1961թ.–ին ծնված Սերյոժա Ավետիսյանը, 1959թ.–ին ծնված Հասմիկ Ավետիսյանը, 1979թ.–ին ծնված Աիդա Ավետիսյանը, 1981թ.–ին ծնված Արմեն Ավետիսյանը, 1990թ.–ին ծնված Արաքսյա Պողոսյանը և Հասմիկ Ավետիսյանը։ Միակ ողջ մնացած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանին նախօրեին վիրահատել են Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոցում։ Այս պահին Սերյոժա Ավետիսյանը Երևանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում է, երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր։
Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Հունվարի 12–ին նա կամավոր լքել է զորամասը, ինչի կապակցությամբ նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։ Հունվարի 13–ին Պերմյակովը ձերբակալվել էր սահմանային ջոկատի կողմից հայ–թուրքական սահմանն անօրինական կերպով հատելու փորձի ժամանակ և արդեն ընդունել է իր մեղքը։
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հինգշաբթի վերահաստատել էր, որ ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը, ով կասկածվում է Գյումրիում վեց մարդու սպանության մեջ և որին հինգշաբթի հայկական կողմը մեղադրանք կներկայացնի, պատասխանատվության կենթարկվի Հայաստանի տարածքում։
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ավելի վաղ հայտարարել է, որ չպետք է քաղաքականացնել այս հարցը` նշելով երկու երկրների դաշնակցային հարաբերությունները։ Ավելի վաղ նաև հաղորդվում էր, որ սպանությունը քննվում է Ռուսաստանի և Հայաստանի իրավապահների սերտ փոխգործակցությամբ։
Ողբերգությունից հետո Հայաստան է ժամանել ՌԴ ՊՆ հանձնաժողովը` գերատեսչության փոխնախարար, բանակի գեներալ Արկադի Բախինի գլխավորությամբ, ով Օհանյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի համագործակցել Հայաստանի հետ միջադեպի քննության շրջանակում։ ՌԴ ԱԳՆ–ն ևս հայտարարել է, որ ՌԴ–ի իրավասու մարմինները Հայաստանի իշխանություններին ցուցաբերում են անհրաժեշտ աջակցություն, «որպեսզի այս ողբերգության մեղավորները ենթարկվեն ամենադաժան պատասխանատվության»։-0-