Рейтинг@Mail.ru
USD
368.15
EUR
421.97
RUB
5.0095
GEL
138.92
2026 թ. հունիսի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+19

Լեհաստանն օրական մինչև 4 մլն խորանարդ մետր գազ է մատակարարում Ուկրաինային

24.07.2014, 18:07
Ռուսաստանի կողմից Ուկրաինայի գազամատակարարումը դադարեցնելուց հետո այդ երկիրը Լեհաստանից օրական մինչև 4 մլն խորանարդ մետր գազ է ստանում։ Նման տվյալներ է այսօր ներկայացրել էներգետիկայի եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերի մամուլի քարտուղար Սաբինա Բերգերը, հաղորդում է Փրայմը։
Լեհաստանն օրական մինչև 4 մլն խորանարդ մետր գազ է մատակարարում Ուկրաինային
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի կողմից Ուկրաինայի գազամատակարարումը դադարեցնելուց հետո այդ երկիրը Լեհաստանից օրական մինչև 4 մլն խորանարդ մետր գազ է ստանում։ Նման տվյալներ է այսօր ներկայացրել էներգետիկայի եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերի մամուլի քարտուղար Սաբինա Բերգերը, հաղորդում է Փրայմը։

Ինչ վերաբերում է Հունգարիայից ստացվող գազամատակարարումներին դեպի Ուկրաինա, ապա, Բերգերի խոսքով, դրանք օրական «տատանվում են 5-10 մլն խորանարդի միջև։ -0-