Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 25, կիրակի
եղանակը
Երևանում
+19

Ղարաբաղյան բանակն առաջնային գծում հակառակորդի երկու դիրք է շարքից հանել. ՊՆ

31.01.2015, 15:44
ԼՂՀ ՊԲ զինծառայողները շաբաթ օրը պատժիչ ակցիա են անցկացրել ԼՂՀ անվտանգության ապահովման նպատակով, որի արդյունքում շարքից դուրս են բերվել հակառակորդի երկու դիրքեր և մեկ ավտոմեքենա, հայտնում է ղարաբաղյան պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Ղարաբաղյան բանակն առաջնային գծում հակառակորդի երկու դիրք է շարքից հանել. ՊՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. ԼՂՀ ՊԲ զինծառայողները շաբաթ օրը պատժիչ ակցիա են անցկացրել ԼՂՀ անվտանգության ապահովման նպատակով, որի արդյունքում շարքից դուրս են բերվել հակառակորդի երկու դիրքեր և մեկ ավտոմեքենա, հայտնում է ղարաբաղյան պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Հաղորդման համաձայն` օպերացիան անցկացվել է հունվարի 31-ին` ժամը 13:00-14:00-ի սահմաններում, շփման գծի արևելյան ուղղությամբ։

«Նույն ուղղությամբ մեկ այլ հատվածում խփվել է հակառակորդի առնվազն 2 զինվոր: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել ողջ առաջնագիծը»,– ասվում, է հաղորդման մեջ։

Հունվարի սկզբից սրվել է իրավիճակն ադրբեջանական և ղարաբաղյան զորքերի շփման գծում և հայ–ադրբեջանական սահմանին։ Գրեթե ամեն օր տեղեկատվություն է ստացվում այն մասին, որ ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, գնդակոծել է հայկական դիրքերն ու դիվերսիոն փորձեր է կատարել։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-