Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-4

Լյուքսեմբուրգն ամեն ինչ կանի, որպեսզի օգնի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. ԱԳՆ ղեկավար

11.09.2012, 17:29
Լյուքսեմբուրգն ամեն ինչ կանի, որպեսզի օգնի Հայաստանին եվրաինտեգրման ճանապարհին բոլոր արգելքները հաղթահարելու հարցում, երեքշաբթի ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ Երևանում համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտնել է Լյուքսեմբուրգի Մեծ դքսության արտգործնախարար, փոխվարչապետ Ժան Ասելբորնը:
Լյուքսեմբուրգն ամեն ինչ կանի, որպեսզի օգնի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. ԱԳՆ ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Լյուքսեմբուրգն ամեն ինչ կանի, որպեսզի օգնի Հայաստանին եվրաինտեգրման ճանապարհին բոլոր արգելքները հաղթահարելու հարցում, երեքշաբթի ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ Երևանում համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտնել է Լյուքսեմբուրգի Մեծ դքսության արտգործնախարար, փոխվարչապետ Ժան Ասելբորնը:

«Ես մի երկիր եմ եկել, որը լավ չեմ ճանաչում, սակայն գիտեմ, որ եկել եմ մի երկիր, որի բախտն այնքան էլ չի բերել աշխարհաքաղաքական առումով։ Ողջ պատասխանատվությամբ կարող եմ հայտարարել, որ հետագայում Լյուքսեմբուրգն ամեն ինչ կանի, որպեսզի աջակցի Հայաստանին եվրաինտեգրման հարցում երկրի առաջ դրված բոլոր արգելքները հաղթահարելու հարցում»,– ասել է Ասելբորնը։

Նա նշել է, որ Լյուքսեմբուրգի տարածքը Հայաստանի տարածքից ավելի փոքր է, սակայն «մենք ամեն ինչ կանենք Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման համար»։

«Շուտով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի նախագահը։ Տվյալ պահին մեր երկիրը բավական ֆինանսներ և մարդկային ռեսուրսներ չունի Հայաստանում դեսպանատուն բացելու համար, սակայն մենք փորձում ենք ամրապնդել մեր հարաբերությունները ձեր երկրի հետ»,– ավելացրել է նա։

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է ԵՄ հիմնադիր երկիր Լյուքսեմբուրգի հետ բազմակողմանի փոխհամագործակցության զարգացումը, իսկ Ասելբորնի այցը լավ հնարավորություն է քննարկումների և համաձայնությունների ձեռք բերման, ինչպես նաև այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար։

Ըստ նրա` հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային իրավական դաշտի ընդլայնման, միջազգային կազմակերպությունների համագործակցության խորացման և այլ հարցեր։

Հարցերի թվում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ԵՄ–ի միջև հարաբերություններին վերաբերող հարցեր` միաժանակ նշելով «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում Հայաստանի գրանցած առաջընթացը։

Նախարարները նաև քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր։ Հանդիպման շրջանակներում կայացել է մերձարևելյան զարգացմանը վերաբերող կարծիքների փոխանակում։
Ժան Ասելբորնը սեպտեմբերի 11-12-ը պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում` ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հրավերով:
Այցի շրջանակներում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտգործնախարարը կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: -0-